Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Փոքր երկրների դեպքում «դեմիլիտարիզացիան» հենց այդպես է լինում

Փոքր երկրների դեպքում «դեմիլիտարիզացիան» հենց այդպես է լինում
22.05.2025 | 14:19

Ձևախեղել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության գաղափարը:

Հետո սոցիալական լարվածություն ու անարդարության զգացում սերմանելու համար սահմանել ծառայության «գլխագին», որով ֆինասնական հնարավորություններ ունեցողներն իրենց զավակների համար գլխագին վճարելով կազատեն նրանց զինվորական ծառայությունից,

Սրանով բանակի թվակազմը էականորեն կնվազի:

Պրոֆեսիոնալ բանակ ասվածն էլ կդառնա ընդամենը պայմանագրային զինվորական ծառայություն (դա էլ ենք տեսել, դրա արդյունավետությունն էլ գիտենք):

Թե բա փախնում են․․․

Հանցագործության դեմ պայքարում են ո՛չ թե այդ հանցատեսակը օրինականացնելով, այլ արդյունավետ պայքարի մեխանիզմ մշակելով, անհրաժեշտ միջավայր ստեղծելով, քարոզչական բավարար աշխատանք կատարելով, արդարության մթնոլորտ հաստատելով և տարբեր սոցիալական շերտերի մեջ համերաշխություն ապահովելով:

Իսկ այս իշխանության վարքագիծը այո՛, խրախուսում է դասալքությունը:

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1516

Մեկնաբանություններ